Հասարակությունը ես եմ

Նախագիծ

Յուրաքանչյուր պետության հիմքում հասարակությունն է։ Յուրաքանչյուր հասարակություն բաղկացած է անհատներից։ Անհատների խմբերն են որոշում հասարակության որակը։ Որքան կիթ, ազգասեր, հայրենասեր, հանդուրժող, կարգապահ ու մարդասեր է անհատը, այնքան զարգացած է հասարակությունը։ Ամեն մարդ պետք է իրեն հասարակության լիարժեք անդամ զգա, հասկանա ու գիտակցի իր ու իրեն շրջապատող մարդկանց լավ ու վատ կողմերը, փորձի զարգացնել լավ հատկանիշները ու շտկել վատերը, որպեսզի իր հետ մեկտեղ զարգանա նաև հասարակությունը։

Ես ինձ մեր հասարակության մի մասն եմ համարում։ Գիտեմ, որ հայ հասարայությունը, մանավանդ պատերազմի պարտությունից հետո շատ վատ կողմեր ունի՝ ագրեսիվություն, վատատեսություն, թերահավատություն, անկարգություն, և այլն, բայց ես հավատում եմ, որ դրանք ժամանակավոր գործոններ են ու եթե մենք բոլորս աշխատենք, մի նոր շնչով երիտասարդություն կմեծանա ու կունենանք առողջացած հասարակություն։

Ես կարծում եմ, որ ամեն մեկս պետք է սկսի իրենից՝ կարողանա հարգել ուրիշի անհատական տարածքը, կարողանա հերթ կանգնել, երթևեկության կանոններին ենթարկվել, մաքրություն պահպանել, կանաչապատել ու չաղտոտել շրջակա միջավայրը, միայն այդ դեպքում կունենանք ժողովրդավարական երկիր ու հասարակություն։

Շատ կարևոր է, որ հասարակությունը և յուրաքանչյուր քաղաքացի սկզբում կարևորի իր երկրի և հետո ամբողջ Երկիր մոլորակի բարեկեցությունը, լինի ակտիվ, պայքարի բնության պահպանման, հանքերի անվնաս ու չափավոր շահագործման, անտառների ու կանաչ տարածքների շատացման համար։

Պետք է սկսել դպրոցից։ Պետք է ոչ թե օրական 7 ժամ դպրոցներում չհասկանալով անգիր անել, հետո ոչինչ չհիշել, այլ զբաղվել ստեղծելով, մոտ լինել բնությանը, վերլուծել ու ունենալ սեփական կարծիք։ Այդ առումով ես իմ ավագ դպրոցից շատ գոհ եմ։ Մի քանի օր է սկսվել է ուսումնական տարին, ու մենք հասցրել ենք քննարկել հասարակագիտության շատ ժամանակակից թեմաներ, ֆիլմ ենք դիտել էկոլոգիայի մասին, պատմական որոշ փաստեր ենք քննարկել, որի ժամանակ ես ու իմ ընկերները ազատ արտահայտել ենք մեր կարծիքները, գաղափար ենք կազմել, փոխել ենք մեր մոտեցումը։

Այսպիսով՝ ես հասարակության մի մասնիկ եմ ու հասարակությունը ես եմ։ Որպես հայ և Երկիր մոլորակի բնակիչ, ես ունեմ իմ իրավունքները և պարտականությունները՝ տնօրինելու իմ հայրենիքը և աշխարհը։

Оставьте комментарий