Assignment for 27.09.2022

Fill in the Blanks


Place one ofthe new words in each ofthe blanks below.
  • The March of Dimes makes its annual appeal in the early spring.
  • Oil paints blend easily to form thousands of different shades.
  • The minimum passing mark in most schools is 65%.
  • The producer always had her eye out for young talents.

Հայ ժաղավրդի ծագումը

«Հայկ և Բել»

Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա։ Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա։ Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք։ Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը։ Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը։ Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին։ Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն։ Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ։ Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին։ Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի։

Читать далее